Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քրեաօլիգարխիկ համակարգի


20:15 , 25 նոյեմբեր, 2014

Բժշկությունը կոչված է պահպանելու մարդկանց առողջությունը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բուժել մարդկանց, փրկել նրանց կյանքը. արվում է: Մշակույթը կոչված է մարդուն ժամանակ առ ժամանակ կտրել նյութականից, ստիպել նրան մտածելու հոգևորի մասին. արվում է: Բանակը կոչված է ապահովել մարդկանց անվտանգությունը հայրենիքում արտաքին վտանգներից. արվում է: Իրավապահ համակարգը կոչված է պաշտպանել մարդկանց ներքին վտանգներից, ապահովել հասարակական կարգ ու կանոն: Հայաստանում իրավապահ համակարգը վերածվել է քրեաօլիգարխիկ համակարգի և ոչ թե հասարակության պաշտպանի: Հենց փոխվի դա՝ մեր երկիրը կվերածվի նորմալ երկրի, որտեղից մարդիկ չեն փախչում: