Գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսում


17:44 , 25 նոյեմբեր, 2014

Գրոսմայստեր Սամվել Սևյանը հաղթեց Սենթ ԼուիսումSlaq.am-ը գրում է․

Գրոսմայստեր Սամվել Սևյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ:

Նախավերջին տուրում Սևակը պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):

Սեւյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ անկախ վերջին տուրի արդյունքներից իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս),13-ամյա հայ շախմատիստից ետ է մնում երկու միավորով: