«Նոյան Տապան» Երևանում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ(PHOTO)


20:05 , 27 փետրվար, 2012

Համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել "Նոյան Տապան" կառուցելու նոր նախագիծը: Ըստ նախագծի Հաղթանակ զբոսայգու մոտ կառուցվելու է Նոյան տապանի իրական չափսերով ռեստորանահյուրանոցաթանգարանային մի համալիր: Անկեղծ ասած այս նախագիծը ինձ շատ դուր եկավ, "Նոյի երկիր` Հայաստան" արտահայտությունը վերջապես կունենա իր առարկայնացումը: Իսկ երևանին նոր խորհրդանիշներ իրոք պետք են:
Նոյան տապան կառուցելու մի շարք ծրագրեր կային դրանցից մեկը պետք է կառուցվեր Խոր վիրապի մոտ, մյուսն էլ Թուրքիայում` Արարատի ստորոտին:
Կարծում եմ այս նախագիծը ավելի ամբողջական է ու տեղի ընտրությունն էլ ավելի նպատակահարմար: