Շակիրան հաստատել է իր հղիության մասին լուրը :)


17:08 , 20 սեպտեմբեր, 2012

Շակիրան չկարողացավ երկար թաքցնել իր հղիության մասին լուրը: Կոլումբիացի երգչուհին հաստատել է, որ երեխայի է սպասում իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից:  “Ես եւ Ժերարը շատ երջանիկ ենք. շուտով կծնվի մեր առաջնեկը”,- իր պաշտոնական կայքում հայտարարել է 35-ամյա երգչուհին` նշելով, որ չի մասնակցի այս հանգստյան օրերին Լաս Վեգասում կայանալիք երաժշտական փառատոնին: Խոսակցությունների համաձայն, Շակիրայի երեխան կծնվի 2013 թվականի հունվարին: Երգչուհին չի հայտնել նաեւ առաջնեկի սեռը, սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրները նշել են, թե նրանք որդի են ունենալու: