Ձնագնդի խաղալու համար տուգանք են մտցրել


08:00 , 25 նոյեմբեր, 2014

Բելգիական Ֆլանդրիայում ձնագնդի խաղալու համար տուգանք են մտցրել։ «Ձնային» կարգապահությանը հետևելու են անձամբ ոստիկանները։ Ձնե գնդեր նետելու վրա արգելք դրվեց այն բանից հետո, երբ տեղի իշխանություններն այն համեմատեցին քարեր նետելու հետ։ Պաշտոնյաների հավաստմամբ, այդպիսի խաղերը կարող են վնասել երեխաների և մեծահասակների առողջությունը։ Ձնագնդի նետելու համար կտուգանվեն 100 եվրոյով։ 2013 թ.–ի սկզբին եվրոպական երկրներում ուժեղ ձյան տեղումներ եղան, ինչի պատճառով կաթվածահար եղան օդային և ցամաքային երթևեկությունը։ Որոշ կրթական հաստատություններում դասերը հետաձգվեցին։ Ֆլանդրիայի տարածքում այս պահին +2–ից -2 աստիճան Ցելսիուս է։