Գոնե այս պահին մոռացեք ձեր քաղաքական հայացքներն ու ձեր զզվանքն առ իշխանություն


23:59 , 24 նոյեմբեր, 2014

Զարմանում եմ հայ ընդդիմության վրա (թերևս, ուր է այստեղ ընդդիմություն), աjնքան տարվի իր ամենատյացությամբ, այնքան աչքի փուշը լինի այս իշխանությունները, ամենը, ինչ կապված է նրանց հետ, որ նույնիսկ ամենածանր սգո մեջ, նախագահի կողմից զոհվածի մոր մխիթարանքի մեջ տեսնում է վատը... Այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում մեր հակառակորդից: Գոնե գիտենք, որ նա հակառակորդ է... Գոնե այս հարցերում մոռացեք ձեր քաղաքական հայացքներն ու ձեր զզվանքը, ատելությունը, չգիտեմ ինչը...

Իսկ այս իրոք ծանր պահին պետք է լինենք օդաչուների ընտանքիների կողքին, սփոփենք նրանց, մխիթարենք ազգովի և ընդհանրապես` համախմբվենք... Եվ շարժվենք առաջ...