Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել սիրիական ապստամբների վարժեցման հարցերի շուրջ


22:44 , 24 նոյեմբեր, 2014

Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել սիրիական ապստամբների վարժեցման հարցերի շուրջ: Նախատեսվում է Թուրքիայի տարածքում՝ Քըրշեհիրի նահանգում, իրականացնել տարեկան 2 հազար Սիրիայի ազատ բանակի զինյալների ռազմական ուսուցումն ու վարժեցումը: Մատակարարումների ու նյութական ապահովման մի զգալի մասի պարտավորությունը ստանձնել է ԱՄՆ-ը: Վերջին շրջանում Քըրշեհիրում թուրքական կողմն իրականացրել է քրդական փեշմերգայի 230 զինծառայողների ուսումնավարժական պարապմունքներ: