Նախկին ասֆալտի փոսերի տեղը գոնե գիտեինք


22:30 , 24 նոյեմբեր, 2014

Արարատի մարզով անցնող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին արդեն խորդուբորդված է, այսօր Արցախից վերադառնալիս փոսերի ու անհարթությունների միջով անցնելիս ուղղակի օդային հարց առաջացավ՝ ո՞րն էր նախկին ասֆալտը քանդելու և պաշտոնական թվով ասած՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու 138.8 կմ երկարությամբ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Հայաստան համահայկական հիմնադրամի ավելի քան 28.5 միլիոն ԱՄՆ դոլար ծախսելու իմաստը, ընդ որում, 4.3 մլն դոլար խորհրդատվությունների վրա է ծախսվել և Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Ներդրումային ԾԻԳ ՊՈԱԿ-ում միջին աշխատավարձերը կազմում են 500 հազար դրամ... Մի օդային հարց էլ վարորդից փեշքեշ՝ մի՞թե նախկին ասֆալտով պակաս էինք քշում, դեռ նախկինի փոսերի տեղը լավ գիտեինք, սրանը նոր պիտի սովորենք։