Տղերք ջան, հոգիներդ լույս դառնա, ու բարի երազներում գաք ձեր ընտանիքների անդամներին ու բալիկներին


21:23 , 24 նոյեմբեր, 2014

Միաժամանակ հուզիչ ու ճնշող էր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մեր երեք օդաչուների հոգեհանգստյան արարողությունը. ուղեղիցդ չէր հեռանում այն միտքը, որ մեր եղբայրները չհասցրեցին իրենց արտասովոր, բացառիկ, երևացող հերոսությունն անել (նրանք արդեն հերոսներ էին իրենց ամենօրյա լուռ ծառայության բերումով, ինչպես որ հազարավոր հայորդիներ), որով կհպարտանայինք այնպես, ինչպես օրերս հպարտություն ապրեցինք ուղղաթիռի անկման վայրում 4 հոգանոց հատուկ ստորաբաժանման իրականացրած բացառիկ գործողությամբ: Իմ ազգից էլ հերթական անգամ հիացած եմ, որ այսպիսի բարդ եղանակային պայմաններում, ահել-ջահել, աղջիկ-տղա ժամերով կանգնեցին անձրևի տակ՝ մեր երեք արծիվներին իրենց վերջին հրաժեշտի խոսքն ու երախտիքի տուրքը հայտնելու համար: Տղերք ջան, հոգիներդ լույս դառնա, ու բարի երազներում գաք ձեր ընտանիքների անդամներին ու բալիկներին։