Ընտրակաշառքը տրվում է ընտրատեղամաս մտնելուց առաջ, իսկ մարդկանց ընտրատեղամաս գալը վերահսկվում է...


18:05 , 24 նոյեմբեր, 2014

Օրերս լսել եմ ԿԸՀ նախագահի խոսքից մի հատված, որում արդարացվում էր ստորագրված ընտրացուցակները հրապարակելու՝ ոչիշխանական ուժերի պահանջի մերժումն այն պատճառաբանությամբ (բացի Վենետիկի հանձնաժողովի անունը հիշատակելուց), որ շարքային ընտրողներին «պատվեր տված» ակտիվիստները հնարավորություն կունենան հետևելու, թե ովքեր են եկել ընտրություններին և ըստ այդմ՝ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, եթե ծագի դրա անհրաժեշտությունը. պարզ մարդկային լեզվով ասած՝ կհետևեն, թե ով է ընտրակաշառք ստացել ու չի գնացել ընտրությունների: Ասեմ, որ այդ հարցը վաղուց է լուծվել՝ ընտրակաշառքը տրվում է անմիջապես ընտրատեղամաս մտնելուց առաջ՝ հետևելով, որպեսզի ընտրակաշառք ստացողը քվեարկի: Իսկ մարդկանց ընտրատեղամաս գալը վերահսկվում է ընտրողների ցուցակներով վստահված անձանց կողմից, որոնք պարտադիր տեղացի են ու դեմքով ճանաչում են տվյալ ընտրատեղամասի ընտրողներին: