Չի կարելի ձեռք բարձրացնել հարազատիդ կյանքը փրկողի վրա


14:36 , 24 նոյեմբեր, 2014

Կարծես թե Հայ հասարակության մեջ բնավորություն է դառնում վիրավորել, նվաստացնել կամ ձեռք բարձրացնել այն մարդու վրա, ով առաջինն է իրենց օգնության հասնում: «Շտապ օգնության» բուժանձնակազմը դարձել է իր իսկ մարդասիրության զոհը: Հիվանդի հարբած, հաբռգած ու իրենց ամենագետի տեղ դնող հարազատներն իրենց իրավունք են վերապահում վիրավորել առաջին պրոֆեսիոնալ օգնություն ցուցաբերող բուժանձնակազմին: Եթե այդքան մտահոգ եք ձեր հիվանդի մասին, եթե չեք վստահում «Շտապ օգնության» բժիշկներին, ապա ինքներդ հիվանդին տեղափոխեք հիվանդանոց կամ ցուցաբերեք առաջին անհրաժեշտ բուժօգնությունը:
Օրենսդրական դաշտը պետք է սահմանի օրենք, որ կանչի հետ, ավտոմատ կերպով, հիվանդի կամ տան տերը լինի բուժանձնակազմի անվտանգության երաշխավորը, և ցանկացած մեկի կողմից կատարված ոտնձգության համար պատասխանատվության ենթարկվի տան տերը կամ հիվանդի տերը: Չի կարելի ձեռք բարձրացնել հարազատիդ կյանքը փրկողի վրա: