Կան ինֆորմացիաներ, որոնք մեզ դպրոցում մատուցվել են որպես անհերքելի փաստ, սակայն իրականում դրանք սխալմունք են: Եվ այսպես.
Մենք ունենք ընդհանուր նախահայր, սակայն մարդն ու կապիկը սկսել են իրենց զարգացումը որպես 2 տարբեր տեսակներ դեռևս 6 միլիոն տարի առաջ:
Նյուտոնը դրանից առաջ էլ գիտեր, որ առարկաներն ընկնում են երկրի մակերեսին ինչ-որ ուժի շնորհիվ: Ընկած խնձորն ընդամենը հանդես եկավ որպես կատալիզատոր նրան գրավիտացիայի օրենքի զարգացման համար:
Վան Գոգը զրկվել է ականջից իր ընկեր, նկարիչ Պոլ Գոգենի հետ կռիվ անելիս, ով կտրել է Վան Գոգի ականջը սուսերով: Ճշմարտությունը բացահայտվեց միայն Գոգենի մահվանից հետո, քանի որ ընկերները երդվել էին լռել այդ մասին:
1862թ. Լինկոլնը գրել է. «Եթե հնարավոր լիներ փրկել միությունը՝ չազատելով ստրուկներին, ես հենց այդպես էլ կվարվեի»: Նաև նա հռչակել է, որ ազատ կարող են լինել Կոնֆեդերացիայի նահանգների ստրուկները միայն:
Առաջինը, ովքեր համարել են Երկիրը կլոր, առաջ անցնելով Կոլումբոսից 2000 տարի, հին հույներն են: Եվ ամենևին էլ Կոլումբոսը չի հայտնաբերել Ամերիկան, այլ վիկինգ Լիֆ Էրիկսոնը դեռևս 1000 տարի մ.թ.ա.
Շարունակությունը՝ այստեղ