Մի ընկրկիր դժվարությունների առջև: Նայիր ուղիղ նրանց դեմքին: Նայիր, մինչև չհաղթահարես դրանք:
Թող նա մտածի իմ մասին լավը, քան ես կամ, և այդ ժամանակ ես կդառնամ իրականում լավը:
Երբ սիրում ես, ապա այդ հարստությունն իր մեջ բացում է այնքան քնքշություն, այնքան նրբություն, որ նույնիսկ չես հավատում, որ ունակ ես այդպես սիրել:
…ճաշի սեղանին կարելի է սիրել նույնքան, որքան անկողնում:
Կյանքն այնքան փոփոխական է, որ հարկավոր է որսալ երջանկությունը, քանի դեռ դրան հասնում է ձեռքը:
- Դուք ժպտո՞ւմ եք, – ասաց նա: – Ու դուք այդքան հանգիստ եք: Ինչո՞ւ դուք չեք բղավում:
- Ես բղավում եմ, – հակաճառեց Գրեբերը: – Ուղղակի դուք չեք լսում:
Միայն նա նրանցից մեկն է, ում հիշում եմ, նայում էր ուղիղ աչքերիս մեջ այնպես, կարծես ես նրա համար որևէ բան եմ նշանակում:
Դժվար է խոսել մարդու հետ, ում վաղուց չես տեսել, բայց լռել էլ նրա հետ անհնար է: Հատկապես դժվար է, երբ դու նրան շատ ասելիք ունես ու պատկերացում չունես անգամ ինչպես դա անել։
- Ի՞նչ ես դու իմ մեջ գտել: Հանդիպեիր գուցե լավ մարդու: Որևէ մեկին՝ զինվորական…
- Ստիմուլ չկա, – ասում էր Տանյան, – լավ մարդուն սիրելը հետաքրքիր չէ…
… հաճախ է պատահում, որ ամենաչնչինից են սկսվում աշխարհի ամենակարևոր բաները:
Սահմանափակ ուղեղները նկատում են սահմանափակումներ միայն ուրիշների մեջ:
Երջանիկները ժամին չեն հետևում:
Միակ ուրախալի նորությունը՝ դժբախտությունից նիհարում են: Ոչ ոք չի գովազդում այս դիետան, բայց չէ՞ որ այն ամենաարդյունավետն է:
Տարօրինակ է, գիտե՞ք, հետևել թե ինչպես է մարդ, ով միշտ տիրապետում է իրեն, կորցնում ինքնատիրապետումը:
Շարունակությունն այստեղ