Էսօր սովորական օրորոցայինի փոխարեն «Մարտիկի երգն» եկավ: Չգիտեմ՝ ինչի, բայց էդպես ստացվեց
13:03 , 23 նոյեմբեր, 2014
Էսօր սովորական օրորոցայինի տեղակ «Մարտիկի երգն» եկավ: Չգիտեմ՝ ինչի, բայց էդպես ստացվեց: Էդ տղաների անունից մի տեսակ, զոհված անձնակազմի:Նրանց տներում սգո երկրորդ ալիքն է էսօրվանից: Թող հասկացողները վերլուծեն, սխալները հասկանան, հետագան մշակեն, որ էլ չլինի: Ես հեռու եմ դրանից: Ես էսօր նրանց ընտանիքների ցավն եմ քաշում ու միաժամանակ բանակովս հիանում: Մեր պահապան հրեշտակներ: Համ հրեղեն են, համ մարմնեղեն, էդքան սիրուն ու էդքան բարի, որ ինձ համար հիմա սառում են ցրտին, անձրևին: Անթարթ աչքերով, ձեռքները զենքին, ամեն մեկը մի Առյուծ Մհեր, մի Ծուռ Դավիթ: Մեռնեմ ձեզ, մենակ անփորձանք հետ եկեք ձեր տներ: