Հայ հակերները կոտրել են ադրբեջանական կայքեր


17:57 , 27 փետրվար, 2012

Փետրվարի 26-ի գիշերը Հայկական կիբեր բանակը հակահարձակում է իրականացրել և կոտրել մի քանի ադրբեջանական կայքեր (www.inter.az, www.luch-az.com, www.nigarklinikasi.com, www.ekol.az ), դրանցում տեղադրելով Խոջալուի վերաբերյալ անգլիական նոր ֆիլմը և xocali.net կայքի հղումը:  

Դրանից մի քանի ժամ առաջ ազերիները կոտրել էին ԼՂՀ-ի մի քանի կայքեր՝ www.karabakh.net, www.gov.nkr.am, www.nkr.am, www.government.nkr.am, www.amkrtchyan.nkr.am, www.shoushi.nk.am, www.aravni.org:
Գնալով ավելի ու ավելի է սրվում կիբերպատերազմները, փոխադարձ կայքեր կոտրելու արշավները, թվում էր, թե ավարտվել է հանցագործ այս կռիվը, և պայքարը տեղափոխվել է ինֆորմացիոն դաշտ, սակայն այս տարի կրկին սկսվեց այդ ալիքը ու շարունակվում է ավելի բուռն ձևով:
2009-ից հայկական պետական կայքերի անվտանգության աստիճանը բարձացվել է, սակայն սա հարցի լուծում չէ, բազմաթիվ մասնավոր կայքեր կարող են հարցակման ենթարկվել, ինչ-որ լուծում է անհրաժեշտ այս հարցին: