Araratnews.am-ը գրում է․
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքը:
«Քերին հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ: Քննարկվել է Իրանի միջուկային ծրագիր հարցով Վիեննայում ընթացող բանակցությունների ընթացքը», – պետքարտուղարության մամլո հաղորդագրության տեքստն է մեջբերում Reuters-ը:
Ավելի վաղ Քերին նմանաբովանդակ քննարկումներ է ունեցել նաև իր թուրք և կանադացի պաշտոնակիցների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ