Մերոնք պակաս չեն ոչ ռուսական, ոչ իսրայելական, ոչ ամերիկյան հատուկ ստորաբաժանումներից


22:39 , 22 նոյեմբեր, 2014

Հայկական զինված ուժերն այսօր ցույց տվեցին, որ իսկապես մարտունակ են և ազգային։ Պատկերացրեք միայն, թե ինչ կարգի պրոֆեսիոնալ են գործել մերոնք, որ տվյալ կետում իրենց սպասող և մինչև ատամները զինված հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, իսկ մերոնք դուրս են բերել մեր օդաչուների աճյուններն ու ուղղաթիռի որոշ մասեր։ Նման գործողություններ միշտ արել են աշխարհի հզորների հատուկ նշանակության զորքերը, մերոնք ապացուցեցին, որ պակաս չեն ոչ ռուսական, ոչ իսրայելական, ոչ ամերիկյան կամ բրիտանական հատուկ ստորաբաժանումներից։ Կեցցեք, տղեք, որպես ՀՀ քաղաքացի՝ այսօր ինձ ավելի վստահ ու պաշտպանված զգացի։