Ռուսաստանն առաջ է տանելու ԵՄ-ի և ՄՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը


21:46 , 22 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանը պատրաստվում է առաջ տանել Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ria.ru-ն:

ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու շվեյցարական Բազել քաղաքում դեկտեմբերի սկզբին:

Նա նշել է, որ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այս շաբաթ Մոսկվա այցի ժամանակ առաջարկել է «երկխոսություն հաստատել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ