«Նորմալ» բարբի, որն ունի այն «թերությունները», որ կարող է ունենալ յուրաքանչյուր աղջիկ


18:08 , 22 նոյեմբեր, 2014

Աշխարհահռչակ բարբի տիկնիկը շատերի կողմից քննադատության է արժանացել մարմնի անիրական կառուցվածքի համար։ Հենց այդ պատճառով արվեստագետ և դիզայներ Նիկոլայ Լեմը նոր «Բարբի» տիկնիկ է ստեղծել՝ «Լեմիլի», որի մարմնի կառուցվածքը համապատասխանում է կանանց կառուցվածքի միջին ստանդարտ չափերին։ Տիկնիկը ստեղծվել է 19-ամյա աղջկա կերպարով, ով կարող է դաջվածք, ակնե ու իրական մաշկային թերություններ ունենալ։ Տիկնիկի տուփի մեջ կարելի է մաշկի տարբեր թերությունների տեսքով կպչուն աքսեսուարներ գտնել, որոնք թույլ կտան երեխաներին դրանք փակցնել Լեմիլիի մաշկին։  

Արվեստագետը նշել է, որ իր նպատակն է ցույց տալ, որ կանայք գեղեցիկ են իրենց բնական տեսքով, և որ երբեք չպետք է համեմատվել գեղեցկության անիրական  չափանիշների հետ։ 

Նա կարող է խալ ունենալ,

lammily-normal-barbie-body-mark-stickers-nickolay-lamm-3

...ակնե...

lammily-normal-barbie-body-mark-stickers-nickolay-lamm-1

....պեպեններ

Երեխաները կարող են շարժել Լեմիլիի ձեռքերն ու ոտքերն այնպիսի դիրքերով, որ սովորական Բարբիով հնարավոր չի լինի։

Լեմիլիի՝ գիպսի մեջ դրված ձեռքը։ Այո՛, նա նույնպես կարող է վնասվել։

Լեմիլին կարմրել է, երբ նրան բռնացրել են թխվածքաբլիթներն ուտելիս։

Լեմիլիի կպչուն աքսեսուարների հավաքածուն։

Համեմատեք Բարբի տիկնիկը Լեմիլի տիկնիկի հետ։

Երկրորդ դասարանի աշակերտների արձագանքը տիկնիկը տեսնելիս.