Պետք չէ լինել ռազմական փորձագետ, որ հասկանանք, թե ինչ մեծ գործ են արել մեր հատուկ ջոկատի տղերքը


15:40 , 22 նոյեմբեր, 2014

Մի պահ սթափ նայենք: Գնահատենք մեր բանակին: Պետք չէ լինել ռազմական փորձագետ, որ հասկանանք, թե ինչ մեծ գործ են արել մեր հատուկ ջոկատի տղերքը: Տեսանյութից էլ հստակորեն զգացվում է, որ ուղղաթիռն ընկել է թշնամու դիրքերին շատ մոտ: Տեղանքն էլ հարթ է բավականին լայն հատվածով, բայց մերոնք հանեցին տղերքի աճյունները: Սա ռազմական օրինակելի օպերացիա լինելուց բացի, նաև ապտակ է վախկոտ թշնամուն, որը նախօրոք դարան էր սարքել մերոնց համար, բայց, մեծ կորուստներ կրելով, ստիպված եղավ տեղի տալ: Փառք մեր բանակին և հավերժ փառք մեր երեք արծիվներին ու նրանց արծիվներ ծնած մայրերին: Սա սկիզբն է, թող թշնամին սպասի ավելի մեծ հարվածների: