Թող ադրբեջանցիներն իմանան, որ իրենց զինվորների մահվան պատճառն իրենց հրամանատարների անգրագետ որոշումներն են


14:35 , 22 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է 190-րդ մոտոհրաձգային բրիգադի հրամանատարը: Հենց այս բրիգադում է եղել երեկ ադրբեջանցիների կողմից պաշտոնապես հայտարարված մեկ զինվորի կորուստը: 
Բայց, իհարկե, խոսքը մեկի զոհի մասին չէ: Ղարաբաղի Պաշտպանության բանակի ներկայացուցիչներն առայժմ լռում են, գործողության մասին մանրամասներ չեն հաղորդում: Օրեր տևած գործողության մասին լռել է կորուստներ տված հակառակորդը: Բայց, կարծում եմ, պիտի խոսվի այդ մասին, որպեսզի հակառակորդն էլ իմանա, թե ինչպես են հայ զինվորները մտել իրենց թիկունքը: Որպեսզի ադրբեջանցիներն էլ իմանան, որ իրենց զինվորների մահվան պատճառն իրենց հրամանատարների անգրագետ որոշումներն են: