Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի ազգային թիմի մասին


12:48 , 22 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծիք է հայտնել Ռուսաստանի ազգային թիմի մասին: «Ես նոր եմ վերադարձել ազգային հավաքականից, թեպետ մի քիչ ընկճված եմ մեր թիմի անհաջողությամբ, սակայն գտնվում եմ լավ մարզավիճակում: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հավաքականին, ապա Ռուսաստանի հավաքականի առաջ բարձր նպատակներ են դնում, և քննադատությունը միշտ էլ կլինի: Թիմին հարկավոր է ժամանակ տալ, տղաները նորմալ տրամադրությամբ են վերադարձել ակումբ և պատրաստվում են հաջորդ խաղին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ