Սովորեք, աղջկերք


04:09 , 22 նոյեմբեր, 2014

Այս կինն իրականում այնքան էլ թանկանոց հագուստ չի կրում: Որոշ բաներ, որոնք տեսնում եք նրա հագին, նույնիսկ երևանյան «Զառա» խանութից կարող եք գնել: Պարզապես իր հանդերձանքը նա «համեմում» է իրոք շատ թանկ աքսեսուարներով: էլիտար գլխարկ, կոշիկ, պայուսակ, գոտի՝ մի ինչ-որ աննշան, բայց շատ տպավորիչ մանրուք, և հասարակ շորը բոլորովին այլ երանգ է ստանում, պնդում են դիզայնի և նորաձևության մասնագետները... Բա, սովորեք, աղջիկներ, արքայազնի հետ ամուսնանալուց հետո պետք կգա...