Ոչ մի հարկ էլ Ամերիկային չեմ մուծի


03:03 , 22 նոյեմբեր, 2014

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը ծնվել է Ամերիկայում՝ Նյու Յորքում, և մինչև հիմա էլ նաև Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունի: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Վաշինգտոնը պահանջում է հարկեր մուծել նաև Ամերիկային: «Ոչ մի բան էլ չեմ մուծելու»,- հայտարարել է Լոնդոնի քաղաքապետը: