Լիտվայի Առողջապահության նախարարն առաջարկում է էֆթանազիայի ենթարկել աղքատներին` սոցիալական բեռը թոթափելու համար


02:36 , 22 նոյեմբեր, 2014

«Էֆթանազիան կարող է լավ ընտրություն լինել աղքատ մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն օգտվել բժշկական ծառայությունից»,– աղքատ հիվանդների համար այսպիսի «լուծում» է առաջարկել Լիտվայի նորանշանակ Առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշյավյաչյուտեն  (Rimante Šalaševičiūtė)։ Նա նախարարի պաշտոնը ստանձնել է այս տարվա հուլիսից և միանգամից սկսել է Լիտվայում էֆթանազիայի օրինականացման համար քննարկումները։ ԶԼՄ–ներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ Լիտվան այն սոցիալական պետությունը չէ, որտեղ ցանկացածին կարող են անվճար բուժօգնություն ցուցաբերել։ Այդ իսկ պատճառով էֆթանազիան կարող է լուծել այն մարդկանց խնդիրները, ովքեր աղքատ են և չեն ուզում տեսնել հարազատների տանջանքները։ Առողջապահության նախարարը նաև հարց բարձրացրեց մանկական էֆթանազիայի մասին։ Նա լիտվացի հասարակությանը հարկ համարեց հիշեցնել, որ Բելգիայի երեխաներն այդ «իրավունքն» արդեն ունեն։