Փնտրվում են Սայաթ-Նովա փողոցում երկու տղամարդու միջին և ծանր մարմնական վնասվածքներ պատճառած անձինք. ՔԿ


21:00 , 21 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի կենտրոնում երկու տղամարդու՝ Ռ.Հակոբյանին եւ Գ.Մելքոնյանին միջին և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում։ Երևանի Սայաթ-Նովա 15 հասցեի մոտ մի քանի անձ վիճաբանության ժամանակ ծեծել են Ռ.Հակոբյանին և Գ.Մելքոնյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված հասցեում գործող տեսախցիկի տեսագրությունը, որից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց լուսանկարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ