Վահե Հակոբյանն ազատվեց աշխատանքից


19:35 , 21 նոյեմբեր, 2014

Վահե Հակոբյանն ազատվեց աշխատանքիցYerkir.am-ը գրում է․

Վահե Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» N 1400-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է Վահե Հակոբյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայնն»,-ասաց Գոհար Պողոսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ