«ICANN»-ը որոշում է կայացրել գրանցել «.հայ» նոր դոմենային անուն


18:39 , 21 նոյեմբեր, 2014

«ICANN»-ը որոշում է կայացրել գրանցել «.հայ» նոր դոմենային անունPanorama.am-ը գրում է․

«ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «.հայ» նոր դոմենային անունը: «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից: 

Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ