Շերը վարակի պատճառով չեղյալ է հայտարարել իր համերգային շրջագայությունները


18:14 , 21 նոյեմբեր, 2014

Երգչուհի Շերը համաշխարհային շոու-բիզնեսի ամենաաշխատասեր աստղերից մեկն է, սակայն նա ստիպված է չեղյալ հայտարարել իր Dressed To Kill Tour համերգային շրջագայությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով, քանի որ նա պետք է վերականգնի իր ուժերը:

Բժիշկներն ախտորոշել են, որ հիվանդությունը վնասել է հայտնի աստղի երիկամները, եւ այժմ երգչուհին ստիպված է որոշ ժամանակով դադարեցնել իր գործունեությունը։