Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շվեդիա


17:44 , 21 նոյեմբեր, 2014

6921441in.am-ը գրում է․

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Վալստրյոմի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. նոյեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Շվեդիա:

ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Ստոկհոլմում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Շվեդիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Ստոկհոլմի միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում։