Արցախի մայրաքաղաքի այս եղևնիների բախտը բերել է՝ էլեկտրական սղոցով վերջ չեն տվել նրանց կյանքին։ Երևանից հատուկ ավտոմեքենա են բերել տվել, այդ ծառերը Ստեփանակերտի կենտրոնում արմատներով հանել են և Հուշահամալիրի մերձակայքում տնկել՝ քաջ իմանալով, որ դրանք ևս արժանանալու են մինչ այդ իրենց «թեթև ձեռքով» նույն կերպ տնկված մյուս եղևնիների ճակատագրին... Մարդիկ հանգիստ խղճով իրենց գործն արել են և գնացել տուն։ Կարևորն այն է, որ վերադասի ծառահատման ծրագիրն անխափան իրագործվում է...
Այդ եղևնիները հիմա իրենց վերջին օրերն են ապրում...