Հուսով եմ` մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք բնորոշել որպես անկողմնակալ և անկախ կառույց


13:48 , 21 նոյեմբեր, 2014

1998 թվականից նոյեմբերի 21-ը նշվում է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր: Տոնի առիթով շնորհավորում եմ հեռուստատեսության բնագավառի բոլոր աշխատակիցներին, մաղթում եմ լավ լուրեր և անխափան եթեր: 
Ցանկանում եմ կարևորել և ողջունել հատկապես այն մասնագետներին, որոնց եթերում չենք տեսնում, սակայն դրա փոխարեն ամեն օր տեսնում ենք նրանց կատարած աշխատանքի արդյունքները: 
Յուրաքանչյուր հասարակության, յուրաքանչյուր պետության կարևոր բաղադրիչներից մեկը հեռուստատեսության ազնիվ և անկողմնակալ աշխատանքն է:
Հուսով եմ, որ օրերից մի օր հայկական հեռուստատեսությանը կկարողանանք վստահաբար բնորոշել որպես անկողմնակալ և անկախ կառույց: Եղե՛ք վստահ, անվախ և նվաճե՛ք ձեր՝ չորրորդ իշխանության պատվավոր և պատասխանատու դիրքը: