Եռյակը երթ կանի առանց հանրահավաքի. Ռուբեն Հակոբյան


12:00 , 21 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե դեկտեմբերի 10-ի հանրահավաք-երթի առանցքային ելույթն այս անգամ ո՞ւմ է վերապահված, ուղղեց, որ ոչ թե հանրահավաք է լինելու, այլ՝ ուղղակի երթ։

Հիշեցնենք, որ նախորդ հանրահավաքին եռյակն առանցքային ելույթը վերապահել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

«Դա ավանդական երթ է, մարդու իրավունքներին նվիրված, ուղղակի երթ է լինելու»,-ասաց նա։

Մեր դիտարկմանը, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը եռյակի նիստից հետո ասել է, որ ոչ իշխանականները նախատեսում են անցկացնել հանրահավաք-երթ, Ռուբեն Հակոբյանը կրկնեց, որ իրենք քննարկել են միայն երթ անցկացնելու հարցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ