Հայերը թուրքերին չէին սիրում, բայց չէին էլ ատում


01:21 , 21 նոյեմբեր, 2014

Ազգությամբ ոչ դանիացի հիվանդներիցս մեկը պատմում ա Հայաստանում եղած օրերի մասին (70-ականների վերջին..), շատ սիրեցի իրա նկարագրած Երևանն ու հայերին:
Վերջում ասում ա` «իրանք (հայերը) թուրքերին չէին սիրում.. Բայց չէին էլ ատում... Եթե ատեին, չէին ապրի... Իսկ իրանց (հայերի) մեջ էնքան կյանք կար... էնքան ուրախ էին բոլորը... Ես իրանց հասկացա, ես էլ նույնն էի զգում գերմանացիների նկատմամբ...» 
Մի թեթև պատմեց Վրաստանի մասին... Հարցիս, թե Ադրբեջանում ինչի՞ չի եղել, ասում ա` «Մենք մշակույթով հարուստ երկրներ էինք գնում...»