Բարի գալուստ տուն, մեծ մեռյալ, մեծ զորավար


23:52 , 20 նոյեմբեր, 2014

Վերջապես հայրենիքում իր մշտական հանգիստը գտավ զորավար Սեպուհի աճյունասափորը: Արժանի հայը Հայաստանում: Մեծ ֆիդայի ու զինվորական, մեծ խմբապետ ու հրամանատար: Անուրանալի վաստակ ֆիդայական շարժման մեջ և առաջին հանրապետության տարիներին: Նրա բազմաթիվ օրինակելի սխրանքներից ինձ համար առանձնանում է 1920 թ. Մայիսյան պետականադավ կարմիր ապստամբությունն արյան մեջ ճզմելը: Բարի գալուստ տուն, մեծ մեռյալ, մեծ զորավար, և թող քո ոգին միշտ լինի աջակից դավաճաններին և թշնամիներին զարկող հայ զինվորներին: