Դին փոխանցելու ժամանակ ադրբեջանցի սպան պատվի առնելու զինվորական ժեստ է կատարում հայկական կողմին


23:26 , 20 նոյեմբեր, 2014

1992 կամ 93 թվականին Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների պաշտպանության ժամանակ, հերոսաբար կռիվ մղելով, զոհվում է հայ մարտիկներից մեկը (ցավոք, անունը չեմ մտաբերում): Հերոսի դին մնում է ադրբեջանական կողմում: Բանակցություններից հետո դին փոխանցվում է հայկական կողմին: Փոխանցման ժամանակ ադրբեջանցի սպան պատվի առնելու զինվորական ժեստ է կատարում հայկական կողմին` պատմելով, թե ինչպես էր «իգիթը միայնակ ասլանի պես» մարտնչում: էն ժամանակ ադրբեջանցիների մոտ կիսականոնավոր բանակ էր, բայց որը որոշ դեպքերում ավելի ասպետական դրսևորումներ էր ունենում, քան այսօրվա կանոնավոր բանակը: