Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը 3 կարևոր առավելություն ունի միգրանտների համար. Գագիկ Եգանյան


13:15 , 20 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Ըստ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունը կբերի ոչ թե արտագաղթի տեմպերի մեծացման, այլ հակառակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջինս նշեց երեք կարևոր առավելություն, որոնք ստանալու են կոնկրետ Ռուսաստանում աշխատող հայ միգրանտները:

«Նախ ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական, և հավասար կարգավիճակ են ունենալու: Այսինքն՝ ՌԴ-ում աշխատանք կատարելիս մեր քաղաքացին ու ՌԴ քաղաքացին նույն իրավունքներն են ունենալու: Ներկայում, որպեսզի միգրանտը Ռուսաստանում աշխատի, առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերի աշխատանքի թույլտվություն, փաստաթղթեր ներկայացնի և տուրք վճարի: ԵՏՄ մուտք գործելուց հետո այդ տուրքը վճարելու կարիք չի լինի, և սա մեծ տնտեսում է իրականում մարդկանց համար»,-ասաց նա:

Խոսելով երկրորդ կարևոր խնդրի մասին՝ Գագիկ Եգանյանն ընդգծեց, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը և նրա ընտանիքը համարվում են օրինական բնակվողներ այդ երկրի տարածքում:

«Այսինքն՝ լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերելու կարիք չկա: Ի դեպ, երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում կարող են այդ երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, այլևս խնդիր չի լինի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ