Ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկվելը համակարգի բարեփոխումների վրա ազդելու հնարավորություն կտա. Ա. Սաքունց


15:07 , 19 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը իր՝ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում կառավարության որոշմամբ ընդգրկվելը համարում է ևս մեկ հնարավորություն ոստիկանության համակարգի բարեփոխումների վրա ազդելու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպանը և ընդգծեց, որ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը հանձնաժողովում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել, դեռ նույն հանձնաժողովի կազմավորման առաջին օրերից:

«Երբ որոշվեց, որ պետք է հասարակական կազմակերպություններ ընդգրկվեն հանձնաժողովի կազմում, մենք անմիջապես դիմեցինք, սակայն այդ ժամանակ մեզ չընդգրկեցին: Հիմա, երբ մեկը հրաժարվել է, մենք հնարավորություն ստացանք ընդգրկվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ