«Օրենքով գողերը» պատրաստվում են վերջին 10 տարվա ընթացքում ամենամեծ հավաքին. ԶԼՄ-ներ


11:36 , 19 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ազդեցիկ «օրենքով գող» Զախարի Կալաշովը (Շաքրո-մոլոդոյ), ով վերջերս արտաքսվել է Իսպանիայից Մոսկվա, մտադիր է «քրեական գեներալների» ամենամեծ հավաքն անցկացնել վերջին 10-15 տարվա ընթացքում։ Ենթադրվում է, որ կհավաքվեն մի քանի հարյուր «օրենքով գողեր»՝ ինչպես առանձին գանգստերների, այնպես էլ ամբողջ կլանների միջև խոշոր վեճերում վերջակետ դնելու համար, գրում է rosbalt.ru-ն։

Ինչպես պատմել է իրավապահ մարմինների աղբյուրը, 2014թ. հոկտեմբերի 29-ին Կալաշովն Իսպանիայից ժամանել է Ռուսաստան և ժամանակի մեծ մասն անցկացնում է Մերձմոսկովյան շրջանում գտնվող իր առանձնատանը։ Յուրաքանչյուր օր նրան զանգահարում են տասնյակ «օրենքով գողեր», ովքեր ցանկանում են հանդիպել նրա հետ, սակայն գրեթե բոլորին նա մերժում է՝ պատճառաբանելով, որ ծանոթանում է հարցերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ