Հռոմի Հովհաննես Պողոս պապի դեմ մահափորձ կատարած թուրքը ցանկանում է հանդիպել Ֆրանցիսկոս պապին


00:23 , 19 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի վրա մահափորձ կատարած թուրք Մեհմեթ Ալի Աղջան ցանկանում է հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աղջան ցանկանում է պոնտիֆիկոսին հանդիպել Թուրքիա նրա այցի ժամանակ, որը կայանալու է նոյեմբերի 28-30-ը: Աղջան գրավոր հայտարարություն է տարածել, որում ասում է, որ Հռոմի պապի այցը Թուրքիա պատմական է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ