Հարգելի բնապահպանության նախարարություն և բնապահպաններ, ձայններդ տաք տեղից է գալիս


00:07 , 19 նոյեմբեր, 2014

Պատասխան բնապահպանության նախարարությանը և բնապահպաններին:
Հարգելիներս, ձայններդ տաք տեղից է գալիս, դուք այնպիսի կեցվածք եք բռնում, կարծես միայն դուք եք մտահոգված մեր անտառների պահպանման գործնթացում, բայց մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք՝ լավ, բա ի՞նչ անեն այս աղքատ մարդիկ, ովքեր անգամ հանապազօրյա հաց չեն կարողանում վաստակել: Ինչպե՞ս անեն, որ գոնե բնակարաններում որոշակի տաքություն լինի:
Եթե դուք այսքան մտածում եք, այսքան կարևորում եք այս հարցը, ապա դիմեք ձեզ հարևան նախարարություններին և այնտեղից պահանջեք, որպեսզի տվյալ նախարարությունները կարողանան առնվազն նվազագույն պայմաններ ապահովել մեր ազգաբնակչության համար, այլ ոչ թե կատարեն այնպիսի աշխատանքներ, որը միմիայն վնասում է մեր երկրին, մեր ժողովրդին, մեր պետականությանը: