Բաքվում առաջարկում են բոյկոտել ռեստորանը, որտեղ հայազգի երգչուհի Շերի երգն է հնչել


22:01 , 18 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Բաքվի ռեստորաններից մեկում ազգությամբ հայ երգչուհի Շերի երգը հնչեցնելը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում:

Ինչպես տեղեկացնում է Взгляд.az-ը, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բաքվի Mado թուրքական ռեստորանային  ցանցում հնչել է էթնիկ հայ Շերիլին Սարգսյանի երգը:

Այդ կապակցությամբ տեսակետ է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալըն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ