Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին


15:06 , 18 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ Ալ Սայիդին՝ երկրի Ազգային տոնի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։