Ադրբեջանը հայ օդաչուների դիերը կվերադարձնի, եթե հարկ համարի. ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը


14:47 , 18 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։ 

Խոսելով ղարաբաղյան օդուժի խոցված ուղղաթիռի մասին՝ նա հայտարարել է, թե այն գտնվում է Ադրբեջանի տարածքում: «Դիերը մնացել են այնտեղ, և ոչ մի կողմի համար այն վերցնելը հնարավոր չի եղել: Եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել դիերը»,-ասել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյան անդրադարձել է նաև Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին, որոնց դատավարությունը շարունակվում է ԼՂՀ-ում՝ պնդելով, թե «նրանք դիվերսանտներ չեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ