Հայկական կողմը պետք է բացատրություններ տա առ այն, թե ի՞նչ գործ ուներ չզինված ուղղաթիռն այդ տարածքում


11:54 , 18 նոյեմբեր, 2014

Շփման գծում МИ 24 ուղղաթիռի կործանման վերաբերյալ միջազգային հանրության, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը, մեղմ ասած, ոչ ադեկվատ է։ 
Հրադադարին հաջորդած տարիների ընթացքում վերոնշյալ դեպքն աննախադեպ է։ Հակառակորդը խոցել է ռազմական տեխնիկա, որը, ի դեպ, զինված չի եղել։ Այս պարագայում Մինսկի խմբի կողմից «երկու կողմերին զսպվածության և հետագա լարվածությունից զերծ մնալու» կոչերը, մեղմ ասած, տարակուսելի են։ Առհասարակ, այսքանից հետո մեծ հարցականի տակ է դրվում նմանատիպ ձևաչափով ԼՂ կոնֆլիկտի կարգավորման արդյունավետությունը։ 
Այլ հարց է այն, որ հայկական կողմը պետք է բացատրություններ տա առ այն, թե ի՞նչ գործ ուներ չզինված ուղղաթիռն այդ տարածքում, քանի որ լավ ճանաչելով ադրբեջանական կողմին՝ դժվար չէր կռահել, որ ուղղաթիռը կարող էր խոցվել։