Նորաստեղծ նախարարությունը կզբաղվի ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հարցերով


17:36 , 17 նոյեմբեր, 2014

Աժ-ն արտահերթ նիստում 70 կողմ, 6 դեմ և 31 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Ըստ այդ օրինագծի՝ կստեղծվի միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի տարածքային կառավարման նախարարության հետ:

Նորաստեղծ այս նախարարությունը կզբաղվի ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հարցերով: