Կոմբինատի երիտասարդ աշխատակցին դեռ չեն հանել պոչամբարից


13:44 , 17 նոյեմբեր, 2014

Սյունիքի մարզում երիտասարդ տղամարդը ընկել է Քաջարանի պղնձամոլիբդեային կոմբինատի պոչամբարը, որը գտնվում է Կապանի տարածքում:

Տղամարդը ընկել է պոչամբարը, որտեղ տիղմանման զանգված է: Դեպքի վայրում են գտնվում թե ԱԻՆ-ի աշխատաողները, թե ոստիկաններ ու քննիչներ:

Հայտնի է, որ առայժմ չի հաջողվել տղամարդուն հանել այնտեղից: