Խոցված ուղղաթիռին դեռևս մոտենալ չի լինում. Արծրուն Հովհաննիսյան


10:50 , 17 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել այն հատվածը, որտեղ գտնվում են ԼՂՀ ՊՆ՝ ադրբեջանական զինուժի կողմից խոցված «Մի–24» ուղղաթիռի բեկորները և զոհված անձնակազմի մարմինները, ինչի հետևանքով հայկական կողմը չի կարողանում մոտենալ տարածքին։

Tert.am–ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ, փաստորեն դեպքից 5 օր անց էլ այդ կետին մոտենալ չի լինում:

«Լեռնային Ղարաբաղը բանակցում է ԵԱՀԿ–ի և Կարմիր խաչի հետ, նաև, որպեսզի մշտադիտարկում անեն այդտեղ»,- հիշեցրեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ