Մեր գլխավոր արևը` Բեթթին, մրսել է և ջերմություն ունի, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք դա. Գոհար Գասպարյան


16:44 , 15 նոյեմբեր, 2014

Խնդրանք. Մեր շնորհալի թիմն այսօր պետք է ելույթ ունենա միլիոնավոր մարդկանց համար: Մեր գլխավոր արևը` Բեթթին, մրսել է և ջերմություն ունի, բայց մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք դա և հավատում  ենք մեր երեխաների ուժերին ու երազանքին: Խնդրում եմ ձեզ խիստ չդատել և ուղղակի աջակցել մեզ ձեր բարի լիցքերով և խոսքերով, քվեարկությամբ: Մեզ անչափ օգնում է Բելառուսի պատվիրակությունը, և մենք էլ պետք է մեր շնորհակալությունը հայտնենք նրանց մեր քվեարկությամբ. Բեթթի, Լյուսի, Ջուլի, Մարիաննա, Ռուբո և Արման, հավատում ենք ձեզ և ձեր ներսի արևին: