Արժանապատիվ պարտություն էր. Կարեն Գիլոյանը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի մասին


12:02 , 15 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը գտնում է, որ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղում 1-0 հաշվով Հայաստանի հավաքականի պարտությունը արժանապատիվ էր: «Իհարկե, պարտությունը վատ բան է, բայց արժանապատիվ պարտություն էր, տրամադրված էին, խանդավառ խաղում էին: Բայց ամեն դեպքում պարտությունը պարտություն է, էստեղ ուղղակի մենք մեզ ենք սփոփում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ Հայաստանի հավաքականի կրած պարտությունը պորտուգալացիներին կոչ էր, որ նրանք իրավունք չունեին վրիպել այլևս. «Մերոնք էլ արեցին այն, ինչ հնարավոր էր»:

Կարեն Գիլոյանը նաև նշեց, որ հետաքրքիր վիճակագրություն կա արդեն: Ճիշտ է, պորտուգալացիներն ավելի շատ էին դարպասին հարվածել, բայց մերոնց հարվածները դարպասին ավելի դիպուկ էին: «Ուղղակի ամենավճռական պահին մի քիչ դիպուկությունն էր պակասում, մի քիչ էլ մարզական բախտը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ